Մահացած են գտել 37-ամյա մորը և 10-ամյա որդուն

Մահացած են գտել 37-ամյա մորը և 10-ամյա որդուն

ԱԻՆ Շիրակի մարզային  փրկարարական վարչությունը այսօր՝ հուլիսի 26-ի առավոտյան՝ ժամը 12։42-ին, փակ դռան ահազանգ է ստացել Գյումրիի Բագրատունյաց այգուն հարակից թիվ 8 շենքից, հայտնել են, որ տանտերերը զանգերին և դռան թակոցներին չեն արձագանքում։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա 10-ամյա որդու դիերը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են մարզային ոստիկանության օպերատիվ խմբերը, դեպքի վայրում է նաև Գյումրիի շտապօգնության բրիգադը։ Կատարվածի հանգամանքները պարզվում են, տարվում է նախաքննություն։