Վրաստանում պատշաճ չեն լուսաբանում ԼՂ-ում տիրող վիճակը․ վիրահայերը նստացույց են սկսել (լուսանկարներ)

Վրաստանում պատշաճ չեն լուսաբանում ԼՂ-ում տիրող վիճակը․ վիրահայերը նստացույց են սկսել (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վիրահայերի նախաձեռնությամբ Թբիլիսիում հանրահավաք է տեղի ունեցել Վրաստանի Առաջին հանրային հեռուստաալիքի մոտ։ 
Այդ մասին հայտնում է Վրաստանի հայկական համայնք կազմակերպության ֆեյսբուքյան էջը։

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտել այն մասին, որ Վրաստանում պատշաճ չեն լուսաբանում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները։

Ավելի ուշ, հանրահավաքի մասնակիցները 24-ժամյա նստացույց են հայտարարել։