Բաքվում հյուրանոց է այրվել

Բաքվում հյուրանոց է այրվել

Բաքվում այրվել է Mont INN հյուրանոցը, տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից։ Տուժածներ չեն եղել։ 25 մարդ տարհանվել է։ Հաղորդվում է, որ կրակը կարճ ժամանակում մարվել է։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 5250 քառակուսի մետր: