Դիմակ արտադրողները չգիտեի՞ն մեր ժողովրդի հնարամտության մասին

 Դիմակ արտադրողները չգիտեի՞ն  մեր ժողովրդի հնարամտության մասին

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է դիմակների ավելցուկի մասին։ Դիմակ- բիզնեսի նկատմամբ անհանգստություն կա։ Ավելցուկ կա․ ի՞նչ անել, որ  սպառվի։ Ավելցուկը բացատրում է նրանով, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Տանն են պատրաստում։ Թե մեր քաղաքացիների մեծամասնությունն ինչու գործարանային արտադրության դիմակ չի կրում, պարզից էլ պարզ է՝ ի վիճակի չեն։ Բայց դիմակների սպառման մեջ դա միակ պատճառը չի։ Ավելի լուրջ բան կա։ Մարդիկ մի դիմակը դնում, գալիս են տուն ու լվանում, հաջորդ անգամները ևս դրանք օգտագործելով։

Դիմակ արտադրողները չգիտեի՞ն  մեր ժողովրդի հնարամտության մասին։ Բիզնեսը ենթադրում է հնարավոր ռիսկեր և պետք է, որ հաշվի առնվեր։