Իտալիայում Մարադոնայի արձանն է կանգնեցվել

Իտալիայում Մարադոնայի արձանն է կանգնեցվել

Իտալիայի Նեոապոլ քաղաքում բացվել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը։ Արձանի հեղինակը հայտնի քանդակագործ Դոմենիկո Սեպեն է։ Նշենք, որ 1980-ականներին Մարադոնան հանդես է եկել «Նապոլիի» կազմում։ Այս մասին հայտնում է ABS-CBN News-ը։

Մարադոնայի բնական հասակով արձանը ժամանակավորապես կանգնեցվել է Նեապոլի քաղաքային մարզադաշտի դիմաց, որը անվանակոչվել է Մարադոնայի անունով՝ նրա մահվանից հետո։ Քաղաքային իշխանությունները կհստակեցնեն առաջիկայում, թե որտեղ է լինելու լեգենդար մարզիկի արձանի մշտական տեղը։