Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովի մոտ «Բայրաքթարներով» ուսումնական վարժանքներ են իրականացրել

Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովի մոտ «Բայրաքթարներով» ուսումնական վարժանքներ են իրականացրել

Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումները Սև ծովի մոտ՝ Խերսոնի ծովափում անցկացրել են ուսումնական վարժանքներ, որոնց նպատակը  թուրքական Bayraktar TB2-ի գործածության մեջ հմտանալն է։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության
«Արմիա ինֆորմ»-ը։ Գործակալության տվյալներով՝ ուսումնավարժանանքերի ընթացքում «Bayraktar TB2»-ը Ուկրաինայի ցամաքային հատվածից թռել է Թենդրովյան կղզու ուղղությամբ և կատարել դրված առաջադրանքները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր թուրքական կողմի հետ ուկրաինական բանակի կարիքների համար հարվածային կորվետների արտադրության մասին համաձայնագիր կնքելու մասին։  2019 -ին Կիևը գնել եւ  փորձարկել էր «Բայրաքթարներ»։ Ոչ պաշտոնական տվյալներով՝  այս գործարքի արժեքը 69 միլիոն դոլար է։