Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանումը տարեկան 3 մլրդ դոլար է

Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանումը տարեկան 3 մլրդ դոլար է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի տարեկան ռազմական արտահանումը կազմում է մոտ 3 միլիարդ դոլար։

Ըստ Էրդողանի՝ 20 տարիների ընթացքում, ինչ իր ղեկավարած կուսակցությունը իշխում է Թուրքիայում, ռազմարդյունաբերական համալիրում նախագծերի թիվը 62-ից հասել է ավելի քան 750-ի, իսկ դրանց իրականացման բյուջեն 5,5 միլիարդ դոլարից հասել է 75 միլիարդ դոլարի։ 

Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Թուրքիան ավելի քան 10 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է արտադրել, այս տարի պատվերների ծավալն աճել է 40%-ով։