Հույս ունեմ, որ առաջիկա օրերին դա տեղի կունենա. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին

 Հույս ունեմ, որ առաջիկա օրերին դա տեղի կունենա. Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի մասին

«Հույս ունեմ, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին։ Սպասում ենք։ Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություններ կունենանք»: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված կամ փոփոխություն չկա: Գործընթացն ընթացքի մեջ է։ Հույս ունեմ և ենթադրում եմ առաջիկա օրերին կլինի»,-ասաց Սիմոնյանը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի: