Ինչպես քվեարկել Բրյունետի օգտին (լուսանկարներ)

Ինչպես քվեարկել Բրյունետի օգտին (լուսանկարներ)

Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Բրյունետն արդեն մրցույթի եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նա ելույթ կունենա 17-րդ համարի ներքո. Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է բոլոր ելույթների ավարտից 17 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ:

Եզրափակչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։