Այսօր ՔՊ-ն նշում է հիմնադրման օրը

Այսօր ՔՊ-ն նշում է հիմնադրման օրը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման 4-ամյակն է ՝ հիմնադրվել է 2015 թվականի մայիսի 30-ին։ Չնայած որ Նիկոլ Փաշինյանի պնդմամաբ «իզմերի դարաշրջանն անցել է, սակայն ըստ Վիքիպեդիայի ՔՊ-ն քաղաքացիական ազգայնականության գաղափարախոսության կրողն է։

Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013 թվականին, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։ Ավելի ուշ՝ 2015 թ․ մայիսին պաշտոնապես ստեղծվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։