Ինչու՞ են առևանգել արցախցուն և որտե՞ղ է նա․ Բաքվում արձագանքել են (լուսանկար)

Ինչու՞ են առևանգել արցախցուն և որտե՞ղ է նա․ Բաքվում արձագանքել են (լուսանկար)

Գրել ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին «Հրապարակին» հայտնել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Վագիֆին ուղեկցելիս է եղել նրա դուստրը՝ բուժման նպատակով Հայաստան ուղևորվելու ճանապարհին։ Ստեփանյանի խոսոքով՝ ադրբեջանական կողմը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, թե իբրև Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից որոնվում էր տասնյակ տարիներ շարունակ:

Եվ ահա, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել և նշել, որ «1955 թ․ ծնված Վագիֆ Չերքեզի Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2013 թվականից, քանի որ վերջինս անցնում է 1991 թ․ Խոջալուի դեպքերի հետ կապված քրեական գործով»։ Գերատեսչությունում պնդել են, թե Վագիֆն, իբր, մի շարք այլ անձանց հետ համագործակցելով, ակտիվորեն մասնակցել է ադրբեջանցիների տեղահանմանը, «սպանել և վիրավորել է մարդկանց», ինչպես նաև պատճառել նյութական ահռելի վնաս։ Միաժամանակ, Ադրբեջանի դատախազությունից նշել են, թե Վ․Խաչատրյանը կտեղափոխվի Բաքվի հիվանդանոց, որտեղ նրան բժշկական օգնություն կտրամադրվի, նաև պայմանններ կստեղծվեն ԿՄԽԿ ներկայացուցիչների տեսակցության համար։