Ես կարեկցում եմ Թորոսյանին, նրա գործողություններում հանցակազմ կա

Ես կարեկցում եմ Թորոսյանին, նրա գործողություններում հանցակազմ կա

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, այսօր հրավիրված ասուլիսին, ուղղելով իր փաստաբան Սարդարյանին՝ նշեց, որ ի հակառակ նրա, կարծում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում կա հանցակազմ։ 

«Եվ դա կեղծ ցուցմունք տալն է, ես կառավարական կապով ասել եմ, որ իմ աշխատողը չի կարող մասնակցել, եթե նա բիզնես ունի, նա ասում է, որ լավ գին են առաջարկում իրեն, Գնումների մասին օրենքը հետաքրքիր չէ»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար կեղծ զեկույցներ են ներկայացրել իր մասին։ Լրագրողների հարցին, թե ինչու, Սանասարյանը չպատասխանեց ըստ էության՝ ասելով, որ շարժառիթ են ունեցել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին պետ Վանեցյանին, ապա նշեց, որ նրան առաջարկել է երկուսով ստուգումներ անցկացնել հեմոդելիազի հետ կապված։

Նա նշեց, որ Ադյանի ու Թորոսյանի ցուցմունքները իրար հետ ասես հարմարեցված լինեն։ Նա ավելացրեց, որ Ադյանի հարազատները իր մոտ են եկել և հայտնել, որ իրեն ճնշում են, որ Սանասարյանի դեմ ցուցմունք գրի։

Սանասարյանը, ով իր փաստաբանի հետ պնդում էր, որ նաև Սամվել Ադյանը իր դեմ, կեղծ և այլոց հետ հակասող ցուցմունքներ է տվել, բացատրեց, թե ինչու է՞  նրան հրավիրել։ Ասաց, որ նախկինում եղել է Վերահսկիչ պալատի աշխատակից և գնումների գործընթացով 300 միլիոն դրամ է վերականգնել։

Իսկ մինչ այդ Սանասարյանն ու փաստաբան Ինեսսա Վարդանյանը ներկայացրեցին գործի վերաբերյալ մանրամասներ Ըստ այդմ՝ շինծու մեղադրանքով քրեական գրոծը որևէ աղերս չուն իրավական լինելու հետ:

«Մինչև քրեական գործի սկսելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա, արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք  ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունը, տարատեսակ սուտ ինֆորմացիա էր հնչում: Ամեն անգամ ես վարչապետին ներակայցրել եմ, որ սուտ են այդ ինֆորմացիաները: ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից լայնածավալ մեծառեսուրս գործողությունների արդոյւնքում իրենք պարզեցին, որ նման բան չկա, այսինքն՝ իրենք խոսեցին, իրենք հերքեցին այդ մասին»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա՝ եթե կաշառքի վերաբերյալ տեսանյութ լիներ, ապա նա այլ քրեական գործով կմեղադրվեր:

«Ես ասել էի, որ փորձ է արվում վարչապետի և իմ մեջ սեպ խրել, ես չգնացի զգացմունքային ճանապարհով, ինձ համար վրդովեցնող էր, որ ավելի քան 11 տարի ես պայքարեմ կոռուպցիոների դեմ և այդ կոռուպցիոներների սիմվոլները ազատության մեջ թրև գան, բայց մարդու, ով կռիվ է տվել այդ մարդկանց դեմ, այդ մարդու վերաբերյալ գործը դատախազության կողմից հանցակցությամբ ուղարկվեց դատարան»: