Չի կարող լինել անձնական խնդիր Շիրինյանի հետ, կա հանրայինի զրո վստահության խնդիր

Չի կարող լինել անձնական խնդիր Շիրինյանի հետ, կա հանրայինի զրո վստահության խնդիր

Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարական տված Տիգրան Պասկևիչյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ չի կարող որևէ անձնական խնդիր լինել իր 30 տարվա ընկեր Արա Շիրինյանի և, առավել ևս, Մարգարիտա Գրիգորյանի հետ, որին մայիսի 1-ին աշխատանքի անցնելուց հետո 2 անգամ է տեսած եղել՝ տարբեր միջացառումների։ Եվ անձամբ չի ճանաչել։

«Խնդիրն այն է, որ ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը՝ մտա և սկսեցի ուսումնասիրել էդ համակարգը։ Եվ համակարգն ուսումնասիրելով՝ հանգեցի էն եզրակացության, որ, այո, փոփոխությունները պետք է սկսել ամենավերևից։ Պետք է փոխել հեռուստաընկերության ղեկավար կազմը և մնացածը ձևավորել մրցույթների միջոցով, ինչպես ընտրվել էր ռադիոյի տնօրենը։ Դա անհրաժեշտություն էր մի քանի պատճառներով», -ասաց Տիգրան Պասկևիչյաել։ Առաջինը։ Նա ասաց, թե ինչ էր ուզում աննը՝ լայնորեն բացել հեռուստաընկերության դռները դրսի հեղինակներից առաջ՝ նկատի ունենալով, որ Հանրայինի՝ տարիներ շարունակ կառուցված ամրակուռ պարիսպներից դուրս 20 տարվա ընթացքում ստեղծվել էր նոր բովանդակություն։

Պասկևիչյանն ափսոսում է, որ մինչ օրս չկա այս առաջարկներն ընտրելու անաչառ մեխանիզմ, և դիմել է լրագրողական կազմակերպություններին՝ առաջարկելով, որ նրանք  հորդորեն, խնդրեն, որ ՀՌԸ-ն ստեղծի անկախ հանձնաժողով՝ դրսից ներմուծված նյութն ընտրելու և ի գործ դնելու համար։

Հարց․ չի՞ կարծում, որ ապրիլի 1-ից նշանակման ժամկետը կարճ է, ինչպես ինքը 90-92 թթ․ աշխատելով՝ ասել է, որ դա կարճ էր  համակարգային որակական փոփոխություններ անելու համար։ Տիգրան Պասկևիչյանն ասաց, որ այն ժամանակ Հայաստանում կար 2 համակարգիչ, բջջային հեռախոսներ չկային, և հիմա էլ խնդիրները, այնուամենայնիվ, ավելի հեշտ է լուծել։
Նա նշեց, որ երկրորդ կետով նախատեսում էր Հանրայինի ծրագրային քաղաքականությունն իրականացնելիս անցկացնել ֆորումներ քաղաքացիական ակտիվիստների, տարբեր ոլորտների փորձագիտական շրջանակների հետ։

«Ես, օրինակ, առաջարկում էի շաբաթը մեկ մի ֆորում անցկացնել և պարզել, օրինակ՝ կրթության ոլորտն ինչ կարիքներ ունի, որը պետք է ապահովի Հանրայինը»,-ասաց նա։ Նաև՝ մշակույթը, սոցիալական ոլորտը։ 

Երրորդ փոփոխությունը, որը նախատեսում էր՝ քննել Հանրայինի հաստիքացուցակը, բյուջեն, կառուցվածքը՝ մեկ առ մեկ ծանոթանալով աշխատակիցների հետ, ուսումնասիրելով նրանց աշխատանքային պարտականություններն ու վարձատրության չափը։ Պասկևիչյանը տպավորություն ունի, որ Հանրայինի հաստիքացուցակը և կառուցվածքն ուռճացված են, աշխատավարձերն անհամամասն են։ Նա նշեց, որ խոսքը ոչ թե կադրային  ջարդի մասին էր, այլ, հակառակը՝ հասկանալու, թե ովքեր են այդ կառույցի ներսում գերագնահատված, ովքեր՝ թերագնահատված։ 

Նա ասաց, որ այս ամենը չէր արվում, որովհետև հեռուստաընկերությունը պատրաստ չէր գնալ այս քայլերին։