Այս տարի երբ կլինի «արյունոտ Լուսին»

Այս տարի երբ կլինի «արյունոտ Լուսին»

Այս տարի էլ մարդկությունը կկարողանա տեսնել եզակի տիեզերական երեույթ՝ Լուսնի խավարում, որը նաեւ կոչվում է «արյունոտ Լուսին»։ Լուսնի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Արեւը, Լուսինն ու Երկիրը գտնվում են նույն դիրքի վրա։

Լուսինը գտնվում է այդ դեպքում Երկրի ստվերում, արեւի ճառագայթների մի մասը ընկնում է նրա վրա եւ այն ունենում է կարմիր գույն, քանի որ Երկրի մթնոլորտը առավել թափանցիկ է սպեկտրի կարմանարնջագույն ճառագայթների համար, որոնք էլ հասնում են Լուսնի մակերեւույթին խավարման ժամանակ։

Երկրից արդեն մարդիկ Լուսինը տեսնում են կարմրաբոսոր կամ «արյունոտ»։ Ամբողջական Լուսնի խավարում լինելու է մայիսի 26-ին ։ Այն կկարողանան տեսնել Ավստրալիայի ԱՄՆ արեւմտյան մասի եւ Հարավային Ամերիկայի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի բնակիչները։