Որ արժույթներով ներդրումներ անելն է առավել ռիսկային․ մանրամասնում է մասնագետը

Որ արժույթներով ներդրումներ անելն է առավել ռիսկային․ մանրամասնում է մասնագետը

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի վարկային տեսության եւ ֆինանսական կառավարման ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Կազանկու կարծիքով գրեթե բոլոր աֆրիկյան եւ լատինաամերիկյան արժույթները, չինական յուանն ու հոնգկոնգյան դոլարը հանդիսանում են ռիսկային ներդրումների առումով։ Այս մասին հայտնում է «Прайм»-ը։

Մասնագետը նկատել է, որ ամենից արագ վերականգնվում է Չինաստանի տնտեսությունը, սակայն դա յուանին չի դարձնում ավելի հեռանկարային եւ գրավիչ՝ ներդրումներ կատարելու համար։ Կազանսկին նշել է, որ եթե ավարտվի չին-ամերիկյան տնտեսական պատերազմը եւ խթանվի չինական արտահանումը, ապա այդ պայմաններում թանկ յուան պետք չէ հենց Պեկինին։

Հոնգկոնգյան դոլարն էլ չափազանց երկար ժամանակ է գերագնահատվել իսկ վերջին շրջանում այն բավականին թուլացրել է դիրքերը։ Լատինաամերիկյան արժույթներն էլ կայուն չեն։ Արգենտինայում անցյալ տարի սղաճն, օրինակ, կազմել է 36,1 տոկոս։