Ուկրաինայի նախագահը հանդես է եկել ուղերձով

Ուկրաինայի նախագահը հանդես է եկել ուղերձով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի կողմից ԴԺՀ եւ ԼԺՀ անկախության ճանաչման ֆոնին։ Նա մասնավորապես ասել է, որ Ուկրաինան կողմնակից է խաղաղության, Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան ճիշտ նույնպիսին, չնայած Ռուսաստանի գործողություններին, Ռուսաստանի կողմից ԴԺՀ եւ ԼԺՀ անկախության ճանաչումը կարող է նշանակել, որ Ռուսաստանը դուրս է գալիս Մինսկյան համաձայնություններից։

Բացի այդ, Զելենսկին «Նորմանդական քառյակի» արտակարգ նիստ է նախաձեռնել եւ գանգատ ուղարկել ԵԱՀԿ։ Զելենսկին նաեւ ասել է, որ Ուկրաինան հույս ունի, որ իրավիճակը երկրում կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Եւ ի վերջո, Զելենսկին ասել է, որ իրենք իրենց հողի վրա են, ոչնչից չեն վախենում եւ ոչ մեկին ոչինչ պարտք չեն։ Ինչպես նաեւ՝ ոչ մեկին ոչինչ չեն տա։