Գործերից հրաժարվելու համար ժամանակին դամբուլի ծառ էլ էին բարձրանում

Գործերից հրաժարվելու համար ժամանակին դամբուլի ծառ էլ էին բարձրանում

Երեկ  Բարձրագույն դատական խորհրդի նիստին Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանին, Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցերի քննությունը հայտարարել է  ավարտված և հեռացել որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 8-ին։ Մեկ այլ դատավորի՝ Դավիթ Մանուկյանի մասին ԲԴԽ հաղորդագրության մեջ չկա։

Դատավորների դեմ կարգապահապական վարույթներ հարուցելու մասին նշվում է կոնֆիդենցիալ, հիմքերը չեն ներկայացվում, սակայն ըստ մամուլի՝ պատճառն այն է, որ  դատավորները հրաժարվել են քննել 2-րդ նախագահի գործը։ Ավելի վաղ գրվել էր նաև, որ նախկինում՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը և Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ էին հայտնել, և գործը բաժին է ր հասել Արտուշ Գաբրիելյանին: 

ՀՀ օրենսդրությունն արգելում է դատավորներին արդարադատություն իրականացնելուց և դրա համար նախատեսվել է ինքնաբացարկի ինստիտուտը։մ Ըստ որում՝ պատճառաբանված և հիմնավորված։ 

Նշենք, որ կարգապահական պատասխանատվությունը ենթադրում է՝ նկատողությունից, աշխատավարձի ինչ-որ մասից մինչև դատավորի լիազորությունների դադարեցում։

Հիշեցնենք, որ սա նոր երևույթ չէ, և օրինակ ժամանակին, երբ մարտիմեկյան քաղբանտարկյալների գործերը մտնում էին դատարաններ, շատ դատավորներ  ևս հրաժարվում էին։ Անգամ մի պատմություն է հայտնի, թե ինչպես Սմբատ Այվազյանի գործի դատաքննությունից հրաժարող Գագիկ Ավետիսյանի պահանջվել է ոտքի ռենտգենը, երբ վերջինս ասել է, թե վատառողջ է՝ դամբուլի ծառից վայր է ընկել, ոտքը կոտրել։ Այստեղից էլ, ի դեպ, մնաց նրա՝ «Դամբուլ» մականունը։