Զելենսկին մեկնել է Թուրքիա հանգստանալու

Զելենսկին մեկնել է Թուրքիա հանգստանալու

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա հանգստանալու։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա ընդգծել է, որ քանի որ խոստացել է, որ ընտրողների հանդեպ կլինի անկեղծ ու բաց, հետեւաբար հաղորդում է, որ կնոջ ու երեխաների հետ մեկնում է «Վեսելո» ամենամյա փառատոնին, որը անցկացվում է Թուրքիայում։ Նա ընգծել է, որ վերջին չորս ամսում սա նրա առաջին արձակուրդն է։