Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահի օրինականությունը

Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահի օրինականությունը

Վրաստանը հայտարարել է, որ ճանաչում է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ՝ գործող օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի փոխարեն։ Այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ «Վրաստանը ճանաչում է Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եւ ողջունում է Վենեսուելայի քաղաքացիներին՝ հանուն ազատության եւ ժողովրդավարության իրենց պայքարում զորակցություն հայտնելով»,- մասնավորապես ասված է նախարար Զալկալիանիի հայտարարությունում։ Վրացական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թվիթերյան իր էջում նաեւ գրել է, որ Վրաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, չի ճանաչում Վենեսուելայում տեղի ունեցած անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են ոչ ժողովրդավարական մթնոլորտում, անարդար եւ անհավասար պայմաններում։