Բանակցությունները դադարեցվել են

Բանակցությունները դադարեցվել են

Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունները ներկայումս դադարեցված են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է նաեւ ուկրաինական կողմն ի դեմս Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակի։ Վերջինս ասել է, որ ամենայն հավանականությամբ այն վերականգնվի մոտ ապագայում եւ բանակցային գործընթացը մոդերացնի նախագահ Զելենսկին։