102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից․Նիկոլ, ինչու՞ ձայն չես հանում

 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից․Նիկոլ, ինչու՞ ձայն չես հանում

«Դուք ոչ թե հակառուսական եք,այլ՝ պրոթուրքական ։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։

Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։

Դա ուղիղ հարված է նախ եւ առաջ ՀՀ անվտանգային շահերին։

Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։

Նիկոլ,ինչու՞ ձայն չես հանում։

Դուք էիք հայտարարում,որ «ամենից պրոռուսական իշխանությունն եք»։

Դուք ոչ պրոռուսական եք,ոչ էլ առավել եւս ՝պրոհայկական։

Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։

Վաղն Էրդողանին ու Ալիեւին պետք լինի,դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»,-։

ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնում էր «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։ Նպատակն է, ըստ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի տարածած հայտարարության, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։ Բնակիչներին կոչ անելով միանալ 102-րդ ռազմաբազայի շրջափակմանը՝ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները հորդորում են անտարբեր չլինել արցախաբնակ մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Նրանք մասնակիցներին միաժամանակ խնդրում են Գյումրի գնալ պատրաստած՝ իրենց հետ տաք հագուստ, չոր սնունդ բերելով։