Նա նոր ակումբ ունի

Նա նոր ակումբ ունի

Ինչպես հայտնում է մարզական հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարիերան շարունակելու է Թուրքիայում։ Ըստ Ռոմանոյի՝ «Ֆեներբախչեն» մտադիր է առաջիկա օրերին հայտարարել հարձակվողի ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության մասին։

2022/23 մրցաշրջանում Ջեկոն անցկացրել է 51 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 4 միլիոն եվրո: