Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է

Աննա Հակոբյանի նվիրատուների էնտուզիազմը նվազել է

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի համար լավագույն ժամանակները չեն։ Վերջին ամիսներին էականորեն նվազել է հիմնադրամի նվիրատվությունների չափը։ Ըստ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունների՝ այս տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշներով, այսինքն՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, բարեգործական կազմակերպության մուտքերը կազմել են 37 մլն 041 հազար 825 դրամ։

Մինչդեռ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Սիթի օֆ Սմայլ»-ին նվիրաբերել են, ընդհանուր առմամբ,  232 մլն 922 հազար դրամ։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած այս հիմնադրամի մուտքերը նվազել են ավելի քան 6,2 անգամ։ Թվերից ակներեւ է, որ նվիրատուների էնտուզիազմը սառել է։ Նրանք կա՛մ ավելի քիչ գումար են աշխատել, ուստիեւ քիչ են հատկացնում Հակոբյանի հիմնադրամին, կա՛մ նվազել է վստահությունը, թե այդ գումարները ճիշտ են ծախսվում։