Հարգանքի տուրք մատուցելով ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին

Հարգանքի տուրք մատուցելով ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին

Թվում է, թե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն այլ խորհուրդ է ունեցել: Նպատակը, գուցե, եղել է ցուցադրելը, որ աշխարհի ամենանխոցելի պե­տությունը նույնպես խոցելի է: Ու, դա միայն ամերիկացիների խնդիրը չէ: Դա աշ­խարհին նետված մարտահրավեր է, որ դեռ մնում է:

Մատիաս Ռւստը (գերմ. Mathias Rust),  երբ 1987 թվականի մայիսի 28-ին (ԽՍՀՄ-ում պերեստրոյկայի մեկնարկից 2 տարի անց և ԽՍՀՄ սահմանապահ զորքերի օրը) թեթև շարժիչավոր ինքնա­թիռով իրականացրեց Համբուրգ-Ռեյկյավիկ-Հելսինկի-Մոսկվա թռիչքը, վայրեջք կատարելով Մեծ Մոսկվորեցկայա կամրջի վրա, դրանով նա ցույց տվեց, թե որքան խոցելի է, մինչ այդ անխոցելի համարվող Մոսկվան (հակօդային անձրևանոցի նման մի բան պետք է որ լիներ. գուցե այդ համակարգն աշխատել էր, երբ Վորոնեժի վրա խոցվեց Երևան-Մոսկվա չվերթի Իլ-18-ը): Այդ ժամանակ Ռուստն ընդամենը 18 տարեկան էր: Ակնհայտորեն, դա Արևմուտքի որոշ կենտրոնների լավ մշակված օպերիացա էր: Չորս տարի անց ԽՍՀՄ-ը փլուզվեց: Մինչ օրս, աշխարհը չի կարողանում «դուրս գալ նրա փլա­տակ­ների տակից»: Ավելին, վերացավ աշխարհը «հաշվեկշռող» ուժերից մեկը: 

ԱՄՆ-ի որոշ շրջանակներ, գուցեև, ուրախացել էին, բայց գլխի էլ չէին ընկել, թե ինչ բեռ իջավ իրենց ուսերին: Ժամանակին, կարծես, Ռեյգանը ԽՍՀՄ-ը հայտարարեց «չարիքի կենտրոն»: Պարադոքսը նրանում է, որ «չարիքի կենտրոնի» վերացմամբ, աշխարհում ավելի մեծացավ չարիքը:
20 տարի է անցել Նյու-Յորքյան ողբերգությունից, բայց ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ մնացած աշխարհը չեն կարողացել գտնել չարիքի դեմ արդյունավետ պայքարելու միջոցը: Գրեթե 800 միլիարդ դոլար ծախսելուց հետո, ԱՄՆ-ը որոշեց դադարեցնել իր առաքելությունն Աֆղանստանում: 1989 թվականին ԽՍՀՄ-ը նույնպես դուրս եկավ Աֆղանստանից ու երկու տարի անց փլուզվեց: Աստված չանի, եթե նույնը կատարվի ԱՄՆ-ի հետ. Երկիր մոլորակում կտիրի քաոս: Դա կանխելու համար անխու­սափելի է թվում, առնվազն, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի համագործակ­ցութ­յունը: Եվրոպային պատուհասել է զանգվածային ներգաղթը: Եվրոպան չի կարողանում լուծել այդ հիմնախնդիրը: Նշված եռյակը՝ համագործակցելով ԵՄ-ի հետ կկարո­ղանա լուծել դա:

Արևմուտք-Չինաստան, Արևմուտք-Ռուսաստան համագործակցության այլ­ընտ­րանքը երրորդ համաշխարհային պատերազմն է, համատարած քաոսը, Նյու-Յորքի առևտրի կենտոնի երկվորյակ շենքերի փլուզումը: Պետք է կանխել, գոնե ի հիշատակ այդ անմեղ զոհերի: 
Մենք հիշում ենք ու կիսում ենք զոհերի հարազատների խոր վիշտը:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր