Մամիկոն Ասլանյանին գերի են վերցրել ու պահում այս շենքում. Քոքոբելյան

 Մամիկոն Ասլանյանին գերի են վերցրել ու պահում այս շենքում. Քոքոբելյան

Ակնհայտ է, որ այստեղ որևէ իրավական պրոցես չկա ու սրա մասին արդեն բազմիցս խոսվել է։ Ամբողջ հանրապետությունն է տեսել, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքակիրթ ընտրարշավ է իրականացրել, որևէ մեկին չի վիրավորել, այսինքն՝ արտառոց որեւէ դեպք անգամ չի գրանցվել, բայց մենք հիմա բոլորով ականտես ենք լինում այս տարօրինակ պրոցեսին։ Այս մասին քիչ առաջ Աջափնյակի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

Հիշեցնենք՝ դատարանում քննվում է Ասլանյանի կալանքի հարցը։

«Իսկ հակառակ կողմը՝ իշխանությունը, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործեց իր ամբողջ արսենալը։

Ոչ մեկ չի մոռացել, որ անգամ ընտրության օրը Վանաձորում անձրևին, ցեխի վրա ասֆալտ էին անում ու օգտագործում իշխանական ռեսուրս։ Դա Հայաստանի հարկատուի համար ուղղակի վիրավորանք էր։ Ես հիմա իրականում չեմ համարում,որ Ասլանյանին ձերբակալել են, ոչ։ Ասլանյանին ուղղակի գերի են վերցրել ու պահում են հենց այս շենքում։ Բայց ես վստահեցնում եմ, որ իհարկե հնարավոր չէ այս ոճով փոխել վանաձորցու կարծիքը, Ասլանյանը սեր ու հարգանք է վայելում»,- ասաց Քոքոբելյանը։