Էմանուել Մակրոնը առողջացել է կորոնավիրուսից

Էմանուել Մակրոնը առողջացել է կորոնավիրուսից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առողջացել է կորոնավիրուսից։ Նրա մոտ COVID-19-ին հատուկ ախտանշաններ այլեւս չկան եւ յոթօրյա մեկուսացումը կարելի է համարել ավարտված։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատին։

Նշենք, որ նախագահ Մակրոնը կորոնավիրուսով վարակվել էր անցյալ շաբաթ։ Մեկուսացման յոթ օրերի ընթացքում Էմանուել Մակրոնը գտնվել է Վերսալի Lanterne նստավայրում եւ աշխատել է հեռավար։