Ղարաբաղում ռուս խաղաղապահները տեղափոխել են 18 տոննա մարդասիարական բեռ

Ղարաբաղում ռուս խաղաղապահները տեղափոխել են 18 տոննա մարդասիարական բեռ

Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմը տարբեր բարեգործական կազմակերպությունների եւ հիմնադրամների կողմից հատկացված 18 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել ԼՂ։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։ Ըստ հաղորդման, մարդասիրական օգնությունը կհատկացվի հեռավոր գյուղերի բնակիչներին։

Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղեկացրել է, որ իրենք ամենօրյա ռեժիմով են ստանում մարդասիրական բեռներ, որոնք նախատեսված են ԼՂ բնակչությանը բաժանելու համար։ Սովորաբար այդ մարդասիրական բեռների մեջ լինում են սննդամթերք, հիգիենիկ եւ այլ պարագաներ, մանկական, դեռահասային եւ մեծերի համար նախատեսված հագուստ, մանկական խաղալիքներ, երեխաների հիգիենայի պարագաներ, բուժսարքավորումներ եւ դեղամիջոցներ, որոնք նախատեսված են բուժկետերի համար։

Ընդհանուր առմամբ, բարեգործական ճանապարհով ստացվել եւ ԼՂ բնակչությանը փոխանցվել է 220 տոննա հումանիտար բեռ։