2020 թվականի գլխավոր իրադարձությունները, ըստ Forbes-ի․ մաս 3-րդ

2020 թվականի գլխավոր իրադարձությունները, ըստ Forbes-ի․ մաս 3-րդ

11․ Նավալնու թունավորումը․ Օգոստոսի քսանի առավոտյան հայտնի դարձավ, որ Տոմսկից Մոսկվա վերադարձող ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է օդանավում։ Օդանավը արտակարգ վայրէջք է կատարում Օմսկում։ Նավալնուն տեղափոխում են Օմսկի հիվանդանոց։ Այնտեղ նա հայտնվում է կոմայի մեջ։ Օգոստոսի քսաներկուսին Նավալնին տեղափոխվում է Գերմանիա՝ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց բուժման համար։ Որոշ ժամանակ անց շրջանառության մեջ է դրվում Նավալնու, «Նովիչոկ» նյութով թունավորման տեսությունը։ Սկսվում է նոր աղմուկ «Նովիչոկով» թունավորման հետ։ Նշենք, որ «Նովիչոկով» թունավորման մասին էր խոսվում նաեւ Սկրիպալների դեպքում։ Մոսկվան հայտարարում է, որ թունավորման տեսությունն անհեթեթությունն է։

12․ Ղարաբաղյան հակամարտության թեժացումը․ Սեպտեմբերի 27-ին վերսկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը։ Երեսնամյա սառեցված հակամարտությունը մտավ նորից թեժացման փուլ։ Այն ավարտվեց միայն նոյեմբերի 9/10-ին՝ 44 օր անց, ոչ հայանպաստ եռակողմ հայտարարությամբ, որն ընդունվեց Ռուսաստանի միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից։ Ղարաբաղյան գոտում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմ։ Թեժացման ընթացքում Ադրբեջանին օգնում էր Թուրքիան։

13․ ԱՄՆ նախագահական ընտրությունները․ Նոյեմբերի երեքին տեղի ունեցան նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում, որը կարելի է համարել տարվա համաշխարհային քաղաքական ամենանշանակալի իրադարձություններից մեկը։ Նոյեմբերի յոթին հայտարարվեց, որ հաղթել է դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը։ Փոխնախագահի պաշտոնում էլ Քամալա Հարիսն է ընտրվել։ Թրամփն իհարկե, իր ոճով չընդունեց ընտրությունենրի արդյունքները եւ պայքարում է մինչ հիմա, սակայն իշխանության փոխանցումը թույլատրեց։