Մարին Լը Պենի փոխարեն կուսակցության նոր նախագահ է ընտրվել 27-ամյա Ջորդան Բարդելլան

Մարին Լը Պենի փոխարեն կուսակցության նոր նախագահ է ընտրվել 27-ամյա Ջորդան Բարդելլան

Ֆրանսիայի ամենամեծ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը փոխվել է. Մարին Լը Պենի փոխարեն նոր նախագահ է ընտրվել 27-ամյա Ջորդան Բարդելլան։

Ֆրանսիական աջերի նոր առաջնորդը կուսակցությանն անդամագրվել է 16 տարեկանում, 2019 թվականին դարձել է Եվրախորհրդարանի պատգամավոր։

Մոնդը նշում է, որ Լը Պենը շարունակում է մնալ շարժման «իսկական հովանավորը», և որ նա բազմիցս դա ցույց է տվել վերջին ամիսներին։

Figaro-ն գրում է, որ Բարդելի ընտրությունը սպասելի էր, սակայն նշում է, որ նրան հաջողվել է ավելի համոզիչ հաղթանակ տանել, քան Լը Պենը 2011 թվականին (84% ձայների դիմաց 67%)։