Արարատի մարզում համայնքապետը պահակից է իմանում իր ազատման մասին

Արարատի մարզում համայնքապետը պահակից է իմանում իր ազատման մասին

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրում է՝ 

«Արարատի մարզում համայնքապետը պահակից է իմանում իր ազատման մասին

Քիչ առաջ հանդիպեցի Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին , ում մարզպետ Գարիկ Սարգսյանը ազատել է համայնքի ղեկավարի պաշտոնից: Համայնքի ղեկավարը ինչպես գիտենք ընտրովի է և ոչ թե նշանակովի:
Համայնքապետը ասաց, որ ինքը մարզպետի որոշման մասին տեղեկացել է համայնքապետարանի պահակից, պահակին էլ այդ մասին տեղեկացրել է համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարը: Ազատման հիմքն էլ նշվում է ավագանու որոշումը, որը ազատված համայնքապետը ոչ միայն չի տեսել, այլև չի էլ իմացել ավագանու խորհրդավոր նիստի մասին, և ոչ միայն համայնքապետը տեղյակ չի եղել ...
Ստացվում է` Գարիկը, առանց տեղեկացնելու ընտրված համայնքապետին և զրուցելու նրա հետ, ավագանու կասկածելի որոշում է ուղղարկում ՏԿՆ և շատ արագ նշանակում համայնքապետի ԺՊ: Ի դեպ Նորայրն էլ ժամանակին մերժել է Գարիկի` ՔՊ կուսակցությանը անդամագրվելու առաջարկը:
Ուր կորան Նիկոլի` օրենքի երկիր կառուցելու և համայնքապետերին իշխող կուսակցությանն պարտադրաբար չանդամակցելու խոստումները?
Գարիկ ջան , եղբայր, հասկացանք քայլած ունես, հասկացանք բարեկամներիդ տարբեր պաշտոնների տեղավորելու մեծ սեր ունես, բայց դու էլ փորձիր հասկանալ , որ էն նույն Գարիկն ես` անկախ նրանից , որ մարզպետ ես»:

Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ համայնքապետի հետ զրուցել է Hraparak.am-ը և մանրամասներ պարզել Նորայր Գրիգորյանից։