Սուդանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել 

Սուդանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել 

Սուդանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը սակայն չի պսակվել հաջողությամբ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԶՈՒ ԳՇ ղեկավար Հաշիմ Աբդուլմութայիբը։

Ինչպես փոխանցում է SUNA լրատվական գործակալությունը, հեղաշրջման փորձին մասնակցել են մի խումբ սպաներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ եւ «Իսլամական շարժում» կուսակցության անդամներ, ինչպես նաեւ նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներ։ Նշենք, որ այս տարվա ապրիլին Սուդանում պետական հեղաշրջում  է տեղի ունեցել եւ իշխանությունն անցել է ռազմական խորհրդին։