Լուկաշենկոն հերթական անգամ սպառնացել է պաշտոնյաներին 

Լուկաշենկոն հերթական անգամ սպառնացել է պաշտոնյաներին 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է կառավարության անդամներին, որ եթե չլուծեն անասնագլխաքանակի անկումների հարցը, ապա կարող են նույնիսկ հայտնվել բանտում։ Այս մասին նա ասել է Վետկովսկի շրջան կատարած այցի ընթացքում։

Շրջանային ղեկավարությունը նախագահին զեկուցել է որ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները չեն կարողանում հասցնել անցյալ տարվա  ծավալներին, քանի որ բավական շատ են անասունների շրջանում նկատվող անկումները։ Լուկաշենկոն էլ ասել է, որ խնդիրը համալիր է ու անասունների անկումը հետեւանք է ոչ թե պատճառ։ Լուկաշենկոն խիստ հանձնարարականներ է տվել ու սպառնացել է, որ եթե անկումների հարցը կառավարությունը չլուծի, ամենեւին չի բացառվում, որ առանձին պաշտոնյաներ կգնան բանտ։