Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարարը ապաքինվել է կորոնավիրուսից

Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարարը ապաքինվել է կորոնավիրուսից

Վրաստանի Գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի փոխնախարար Յուրի Նոզաձեն ապաքինվել է կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Նա երեքշաբաթյա բուժման կուրս է անցել, որից հետո նրան դուրս են գրել Սաչխերի հիվանդանոցից։ Հիվանդանոցից դուրս են գրվել նաեւ նրա երկու երեխաները, որոնք նույնպես վարակված էին։ Ըստ գործող կարգի, դուրս գրումից հետո, նրանց եւս երկու շաբաթ մնալու են բուժհսկողության ներքո՝ ինքնամեկուսացման ռեժիմում, ապա նոր միայն վերադառնալու են բնականոն կյանքի։