Ժիրինովսկին սկսել է համաներման նախագիծ պատրաստել Եֆրեմովի համար

Ժիրինովսկին սկսել է համաներման նախագիծ պատրաստել Եֆրեմովի համար

Ռուսաստանի ԼԴ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովկսին սկսել է պատրաստել համաներման նախագիծ, որը կարող է օգնել, որպեսզի դերասանը, ով այսօր դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման՝ երթեւեկության կանոնները ոչ սթափ վիճակում խախտելու համար, որը անզգուշորեն բերել էր մարդկային կյանքի կորստի, չկրի պատիժը եւ դուրս գա բանտից։ Այս մասին հայտարարել է Ժիրինովսկու խոսնակ Ալեքսանդր Դյուպինը «Говорит Москва» ռադիոկայանի փոխանցմամբ։

Ըստ Դյուպինի, կուսակցությունը կխնդրի համաներում հայտարարել բոլոր նրանց համար, ովքեր առանձնապես ծանր հանցագործություններ չեն գործել։ Նախագիծը պատրաստ կլինի 2021 թվականին։ Եֆրեմովն այսպիսով կարող է համաներման տակ հայտնվել, հաշվի առնելով, որ նա կանխամտածված սպանություն չի իրականացրել, չնայած որ վթարի հետեւանքով մարդ է մահացել եւ կա ծանրացնող հանգամանք։