Ամերիկյան միակողմանի սանկցիաները հարվածում են դոլարին․ տեսակետ

Ամերիկյան միակողմանի սանկցիաները հարվածում են դոլարին․ տեսակետ

Միացյալ Նահանգների կողմից տարբեր պետությունների դեմ սահմանված միակողմանի սանկցիաները հարվածում են դոլարին, քանի որ սանկցիաների տակ հայտնված երկրները անում են ամեն հնարավորը՝ դոլարից ունեցած կախվածությունից ազատվելու համար, իրենց վճարումները եւ հաշվարկներն իրենց գործընկերների հետ իրականացնելով այլ արժույթով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտական ծառայությունը։

«Բազմաթիվ օտարերկրյա կառավարությունները, դառնալով ամերիկյան սանկցիաների թիրախ, իրենց գործընկերների հետ ավելի հաճախ են սկսել հետազոտել եւ կիրառել այն մեխանիզմները, որով իրենց կախվածությունը դոլարից նվազում է»,- ասված է զեկույցում»։

Դա, ըստ ամերիկացի մասնագետների, կարող է բերել տարբեր տնտեսական հետեւանքների, օրինակ ավելացնել փոխառությունների ծախսերը։ Բացի այդ, երկրները կարող են սահմանել իրենց սանկցիաները նույնպես։ Մասնագետներն ընդգծում են, որ Միացյալ Նահանգներն ավելի հաճախ են սկսել իրենց արժույթն օգտագործել արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։