Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը  

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը  

Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին  տարիների ընթացքում դինամիկ  աճում է: 

Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ  բեռները ստուգելու պատճառաբանությամբ  մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում :

Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2  օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով  ընկերությունը լրջագույն վնասներ է կրում: 

Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել  ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու,  հետագայում դրա կրկնությունը բացառելու համար: 

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայություն