Աչքի հուլունք՝ Մեգան Մարքլից

Աչքի հուլունք՝ Մեգան Մարքլից

Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասարակության մեջ է դուրս եկել թուրքական Kismet by Milka ապրանքանիշի «Համսա» մատանիով, որը համարվում է ավանդական աչքի հուլունք մատանի Մերձավոր Արեւելքի եւ Լեւանտի երկրներում, կոչված պաշտպանելու կանանց չար աչքից։

Այս մասին գրում է բրիտանական The Mirror պարբերականը։ Այն նաեւ հայտնի է, որ «Ֆաթիմայի ձեռք» կամ «Մարիամի ձեռք» անունով։ Ըստ իսլամական սիմվոլիկայի, եթե «Ֆաթիմայի ձեռքի» մեջ բաց աչք է նկարվում, այն դառնում է չար աչքի դեմ շատ ուժեղ աչքի հուլունք։ Մատանին վաճառվում է 300 դոլարով։