Երկվորյակները ծնվել են 15 տարվա տարբերությամբ

Երկվորյակները ծնվել են 15 տարվա տարբերությամբ

ԱՄՆ-ում նույն օրը բեղմանվորված երեք զույգ երկվորյակները ծնվել են 15 տարվա տարբերությամբ։ Այս մասին գրում է New York Post-ը։ Ալեքս եւ Կուրտ Ջոնսոնները ամենաավագն են զույգերից, իսկ ահա Մատիաս եւ Ջեյմս Գարդներները ծնվել են մեկ տարի առաջ։

Էլիանա եւ Ալիսա Հաֆներներն էլ ընդամենը վեց ամսեկան են։ Սա այն դեպքում, երբ երեք զույգն էլ բեղմնավորվել են 2002 թվականին։ Նրանց կենսաբանական մայրը Մերի Ջոնսոնն է, որը 16 տարի առաջ անցել է էստրապոլյար բեղմնավորման պրոցեդուրա։ Մասնագետներին հաջողվել է ստանալ բազմաթիվ էմբրիոններ։

Երկուսը նա ծննդաբերել է հղիություն տանելով ինը ամիս, իսկ մնացյալ 12-ը սացռեցվել են, հետագա հղիությունների համար։ 2009-ին բժիշկները զգուշացրել են կնոջը, որ ունի առողջական խնդիրներ եւ չի կարելի նրան ծննդաբերել։ Այդ ժամանակ նա էմբրիոնները նվիրաբերել է Էմբրիոնալ դոնորության ազգային կենտրոնին, պայմանով, որ կկարողանա տեսնել իր երեխաներին, երբ նրանք լույս աշխարհ գան։

Երեք ընտանիքներն էլ կապ են պահում հիմա եւ փոխանակվում են նկարներով, իսկ ահա հաջորդ ամառ մտածում են միասին անցկացնել արձակուրդները, որպեսզի երեխաները կարողանան ծանոթանալ իրար հետ։