Վարակվել են դիալիզ ստացող հիվանդներ ու բժիշկնե՞ր

Վարակվել են դիալիզ ստացող հիվանդներ ու բժիշկնե՞ր

Տեղեկություն ունենք, որ «Էրեբունի» հիվանդանոցում դիալիզ ստացող հիվանդից թե՛  բժիշկներն են վարակվել, թե դիալիզ ստացող 20 հիվանդ։

Մեր տեղեկություններով՝ բոլորին վարակած հիվանդը այլ հիվանդանոցից է եղել։ Նախ, Առողջապահության նախարարություն զանգահարեցինք լուրի իսկությունը ճշտելու համար։Որոշ ժամանակ անց հայտնեցին, որ «առանձին դեպքերով տեղեկություն չունեն» և չեն էլ տրամադրում։

Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ, ըստ էության, ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով․«Հայտնել ենք, որ «Էրեբունի» հիվանդանոցում եղել են դեպքեր, որ  հիվանդներից, բուժաշխատողները վարակվել են։ Բայց իրենք թեստավորվել են և մեկուսացվել»։

Հունանյանը չպատասխանեց՝ արդյոք դիալիզ ստացող հիվանդից է վարակը տարածվել, քանի որ ասաց՝ ես չգիտեմ, թե որ հիվանդից է եղել։ Հարցին էլ, թե այնուամենայնիվ, դիալիզ ստացողները վարակվե՞լ, մամուլի խոսնակը կրկնեց՝ բուժաաշխատողների շրջանում կան վարակվածներ։
Հունանյանը նշեց, որ իրենց բժիշկները այլ հիվանդանոցներում են բուժում ստանում։