Վրացական իշխանությունը զիջումների է գնում

Վրացական իշխանությունը զիջումների է գնում

Վրացական իշխանությունները որոշում են կայացրել հաջորդ տարի անցկացնել պառլամենտական արտահերթ ընտրություններ ըստ համամասնական ընտրակարգի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Այդ կերպ վրացական գործող իշխանությունը գնացել է զիջումների ցուցարարների պահանջը բավարարելով։ Իշխող «Վրացական երազանքը» հայտարարել է, որ իրենք հանդես են գալիս լայնամասշտաբ քաղաքական բարեփոխումների օգտին։ Ընդ որում, ընտրական նվազագույն սահմանաչափը, պառլամենտում հայտնվելու համար, դառնում է զրոյական։ Սա համարվում է աննախադեպ որոշում։ Սակայն այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն 2024 թվականից, իսկ ահա 2020-ի ընտրություններում 77 պատգամավոր կընտրվի ըստ կուսակցական ցուցկների, իսկ 73 պատգամավոր՝ ըստ միամանդատ շրջանների։