Ֆինլանդացի սահմանապահները ռուսական նավից վախեցել են

Ֆինլանդացի սահմանապահները ռուսական նավից վախեցել են

Ֆինլանդիայի ծովափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները հերթական դիտարկման ժամանակ սաստիկ վախեցել են ռուսական զբոսանավից, այն ծովային հրեշի տեղ ընդունելով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիննական ծոցում։ Սահմանապահները ազդանշան են ստացել չճանաչված նավի։ Ստուգելու համար նրանք պարեկային նավակով մեկնել են դեպի նավը ու մառախողի մեջ տեսնելով տարօրինակ օբյեկտ այն համարել որպես ծովային հրեշ։ Ավելի ուշ պարզվել է, որ օբյեկտը ռուսական զբոսանավ է, որի վրա եղել են անձնակազմի յոթ անդամները։ Զբոսանավը ուղեւորվելիս է եղել Օսլո՝ փառատոնի։