Գողացել են կամուրջը՝ լրիվ «աննկատ»

Գողացել են կամուրջը՝ լրիվ «աննկատ»
Գողացել են կամուրջը՝ լրիվ «աննկատ»
Գողացել են կամուրջը՝ լրիվ «աննկատ»

Ռուսաստանի Մուրմանսկի մարզում անհետացել է Ումբա գետի վրա եղած կամուրջը։ Կամուրջի անհետանալը նկատել են մոտակա Կոաշվա գյուղի բնակիչները եւ դիմում ներկայացրել տեղի ոստիկանություն։ Ներկայումս իրավապահները փորձում են պարզել, թե կամուրջը ինչու է անհետացել կամ եթե մասնավոր է եղել, ում է պատկանել։ Ըստ տարածված վարկածի, կենտրոնական հատվածը փլել են ու սկսել կոնստրուկցիաները ապամոնտաժել։ Ենթադրվում է որ կամուրջը գողացել են այսպես ասած մետաղի որսորդները։ Տեղի վարչակազմն էլ հայտարարել է, որ կամուրջը երկար ժամանակ չի շահագործվել ու շրջանի վարչակազմի մեջ չի մտել։ Բարեբախտաբար հարեւանությամբ եւս մեկ կամուրջ կա եւ մեքենաների երթեւեկությունը չի խաթարվել։