Ադրբեջանում նոր ռազմական համալսարան է ստեղծվել

Ադրբեջանում նոր ռազմական համալսարան է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով այդ երկրում նոր ռազմական համալսարան է ստեղծվել։ Համալսարանը հիմնվել է ադրբեջանական բանակը թուրքական բանակային ստանդարտներին համապատասխանեցման ծրագրի շրջանակներում։ Այն նաեւ նպատակ ունի զարգացնել ռազմական կրթության ոլորտում կառավարման համակարգը։ Համալսարանը կոչվում է Պաշտպանության ազգային համալսարան եւ գտնվելու է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Այս համալսարանն ըստ էության առաջնայնություն է ստանում ադրբեջանական ռազմական կրթական բարձրագույն մնացած հաստատությունների հանդեպ։