Էլեկտրոավտոբուսը Երևանում է․ ե՞րբ է այն դուրս գալու երթուղի

Էլեկտրոավտոբուսը Երևանում է․ ե՞րբ է այն դուրս գալու երթուղի

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական հերթական նիստ, որը վարում է Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա քիչ առաջ հայտարարեց, որ առաջին էլեկտրոավտոբուսն արդեն մայրաքաղաքում է ու այն վաղն առաջին անգամ երթուղի է դուրս գալու։ Ավտոբուսը «BYD» մակնիշի է։ Ավինյանի պնդմամբ՝ ստույգ թիվ հստակ չեն կարող ասել, սակայն պլանավորում են մոտ 250 նման ավտոբուս բերել Երևան։