Ինչ են խոսել Պուտինն ու Բայդենը․ Մեդվեդեւը ներկայացրել է մանրամասներ

Ինչ են խոսել Պուտինն ու Բայդենը․ Մեդվեդեւը ներկայացրել է մանրամասներ

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը ռուսական մամուլի ներկայացուցիչներին տված հարցազրույցում ներկայացրել է որոշ մանրամասներ ՌԴ նախագահի եւ ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցից։

Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույցը Պուտինի եւ Բայդենի առաջին հեռախոսազրույցն է։ Նա մասնավորապես ասել է, որ անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով անցկացնելու հարցին։

«Ամերիկացի մեր գործընկերները հայտարարեցին, որ այդ գաղափարի ուղղությամբ կաշխատեն։ Նրանք այն կվերցնեն մշակման համար։ Թող վերցնեն մշակեն, եթե իմաստ կլինի հետո դրանում»,- նկատել է Մեդվեդեւը։