Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը չթույլատրեց հանդիպել ինձ հետ․ Էդգար Ղազարյան

Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը չթույլատրեց հանդիպել ինձ հետ․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին այդպես էլ չհաջողվեց հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին կառավարության շենքի դիմաց Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ մայիսի 5-ին ժամը 10․00-ին հանդիպման ակնկալիքով կլինի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ։

«Ինքը չուզեցավ հանդիպի, իմ տպավարությունն այդպիսին է։ Ինձ ասել էին, թե նախագահի գրաֆիկը կնայենք, մինչեւ շաբաթվա վերջ ժամ կնշանակենք, Ձեզ կասենք։ Ուրբաթ օրը երեկոյան ասեցին, որ հնարավոր չի հանիպումը կազմակերպել, ինքը մի օր Ձեզ կընդունի։ Ես էլ ասացի, որ նրա հետ անձնական հանդիպման օրակարգ չունեմ, իմ խնդիրները պայմանավորված են հանրային բնույթով եւ իր պաշտոնեական լիազորություններով, եւ դա ունի արդիականություն մինչեւ մայիսի 10-ը։ Այսինքն՝ այդ հանդիպման նպատակն այն  էր, որ ակնկալվում էր իրենից իր լիազորությունների շրջանակում գործողություններ մինչեւ մայիսի 10-ը՝ վարչապետի երկրորդ անգամվա ընտրությունը։ Ես իր հետ հետագայում հանդիպելու ցանկություն չունեմ»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով չկայացած հանդիպմանն, ասաց Էդգար Ղազարյանը։

Հարցին, թե, իր կարծիքով, Արմեն Սարգսյանը խուսափե՞լ է հանդիպումից, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ կարծիքով իրեն Նիկոլ Փաշինյանը չթույլատրեց հանդիպել ինձ հետ։ Բայց ես գնացի նախագահական եւ բոլոր հարցադրումները, որ պետք է իրեն ներկայացնեի, այնտեղ հրապարակել եմ»։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն Արմեն Սարգսյանին ուղղված 0 հիմնական հարցադրումներ ուներ, որոնք պայմանավորված էին նրա գործողությունների և լիազորությունների հետ՝ կապված վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ընթացող հակասահմանադրական և հակաօրինական գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին։