Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար նախապայմաններ է առաջարկել

Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար նախապայմաններ է առաջարկել

Եգիպտոսը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար նախապայմաններ է առաջ քաշել: Այս մասին հայտնում է Ahval News-ը: Ըստ այդմ, Թուրքիայից պետք է արտաքսվեն «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները, Թուրքիայի տարածքից հեռարձակվող եգիպտական ընդդիմադիր ալիքները պետք է անջատվեն եթերից, եւ Թուրքիայից պետք է հեռացնի Լիբիայից իր գրոհայիններից:

Ըստ եգիպտական Mada Masr պարբերականի, այս պայմանները ներկայացվել են Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի գլխավորությամբ Կահիրե ժամանած պատվիրակությանը: Թուրքական պատվիրակությունը Կահիրե էր ժամանել թուրք-եգիպտական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ բանակցություններ վարելու համար: