Քոչարյանի գործով նիստը մեկ ամսով հետաձգվեց

Քոչարյանի գործով նիստը մեկ ամսով հետաձգվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով նիստը մեկ ամսով հետաձգվեց։

Այսօր դատարանում քննարկվեց ամբաստանյալների անձեռնմխելիության հարցը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի կարծիքով քրեական գործը պետք է կասեցվի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պատգամավորի ընտրված թեկնածուներ են։ Չնայած դատախազության առարկությանը, այնուամենայնիվ, դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ նիստը նշանակելով օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։