Այս երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր 

Այս երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր 

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շելենբերգը հայտաարել է, որ հաջորդ տարվա փետրվարի մեկից Ավստրիայում սահմանվում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում։ Նա նշել է, որ կայացվել է բավական ծանր որոշում, սակայն համավարակի դեմ պայքարելու համար այն անհրաժեշտ է։ Հաջորդ շաբաթից էլ Ավստրիան կանցնի ընդհանուր լոքդաունի, իսկ ոչ ուշ, քան դեկտեմբերի 13-ը, բոլոր նրանց համար, ովքեր արդեն պատվաստվել են, կամ հիվանդացել կորոնավիրուսով ու ապաքինվել, վեց ամսով նրանց հանդեպ սահմանափակումները կհանվեն։ Նշենք  որ Ավստրիայում նոյեմբերի 15-ից լոքդաուն է գործում չպատվաստվածների համար։