«Գործարքը լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի զգալի հատվածի անեքսիան»

«Գործարքը լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի զգալի հատվածի անեքսիան»

Իսրայել Պետության Ներքին անվտանգության նախկին նախարար (1999-2001), Արտաքին գործերի նախկին նախարար (2000-01), «Տոլեդո» խաղաղության միջազգային կենտրոնի փոխնախագահ, պատմաբան, դիվանագետ Շլոմո Բեն-Ամին միջազգային «Project Syndicate» [Փրոջեքթ Սինդիքեյթ] մեդիակազմակերպության կայքում հրապարակված «Լիբերալ ​​դիվանագիտության ավարտը» («The End of Liberal Diplomacy») վերտառությամբ հոդվածով (22.01.2021) անդրադարձել է աշխարհի տարբեր հատվածներում տարածքային հակամարտություններին, այդ թվում՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Չնայած Ջո Բայդենը ճիշտ է, երբ մերժում է Դոնալդ Թրամփի թունավոր նախագահության շատ հայեցակետեր, նա պետք է խուսափի լոգանքի ջրի հետ երեխային դուրս նետելուց [throwing out the baby with the bathwater, մերժել բարենպաստն անբարենպաստի հետ միասին]: Միայն ազատական դիվանագիտական [liberal diplomatic] ​​նորմերի թույլ կողմերը ճանաչելով է Բայդենի վարչակազմը կարող առաջ տանել նորարար, արդյունավետ դիվանագիտություն, որն այդքան խիստ անհրաժեշտ է աշխարհին:

ԹԵԼ ԱՎԻՎ – Դեկտեմբերի 11-ին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կճանաչի Մարոկկոյի գերիշխանությունը [sovereignty] վիճահարույց Արևմտյան Սահարայի նկատմամբ, որն ակնհայտ պարգև է երկրի՝ Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու որոշման համար: Քայլը սրընթաց կերպով դատապարտվեց որպես դիվանագիտական ​​նորմերի բացահայտ խախտում: Բայց ձգձգված հակամարտությունների հանդեպ իր դյուրին մոտեցմամբ՝ Թրամփն ակամայից պատրաստեց մի կարևոր կետ. Թագավորը, գերիշխող դիվանագիտական մոտեցմամբ, հագուստ չունի [«Թագավորը մերկ է»]։

Իհարկե, Թրամփն ինքը մերկ կանգնել է համաշխարհային բեմի վրա, ինչպես այն ժամանակ, երբ նա պնդում էր, որ բեկում է մտել Հյուսիսային Կորեայի հետ կամ գովում էր իր վարչակազմի՝ Մերձավոր Արևելքի անհավատալի «խաղաղության առաջարկը»: Բայց նրա նախորդներից ոչ մեկը՝ ԱՄՆ-ում կամ այլուր, նույնպես չլուծեց այս հակամարտությունները, չնայած ընդունված դիվանագիտական ​​նորմերին հետևելուն:
Այդ նորմերը անքակտելիորեն կապված են ազատական ​​աշխարհակարգի հետ, որ առաջացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Պաշտպանելու պարտավորություն» ([“responsibility to protect”] R2P) ուսմունքը`աշխարհի պարտականությունը, որը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց 2005-ին, պաշտպանել բնակչություններին ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկական զտումներից ու մարդկության դեմ հանցագործություններից` ցույց է տալիս այս լիբերալ դիվանագիտությունը:

Բայց վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամբողջությամբ անկում է գրանցվել այս տեսլականի համար: Լիբիայում՝ առաջին դեպքը, երբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը թույլատրեց ռազմական միջամտություն՝ R2P-ի վրա հիմնված. ՄԱԿ բանագնացները գալիս ու գնում են, բայց երկրի ապագան որոշվում է միակողմանիորեն գործող օտար տերությունների կողմից: Եվ փակուղի մտած Անվտանգության խորհրդով, այդ ժամանակվանից ի վեր R2P-ն չի վկայակոչվել՝ արդարացնելու ռազմական միջամտությունը, չնայած ժողովրդի՝ սեփական կառավարությունների կողմից իրականացված մի քանի ուշագրավ զանգվածային վայրագություններին:

ՄԱԿ-ի հավաքական անվտանգության համակարգի կրկնված ձախողումը մասամբ կարող է վերագրվել ինքնին լիբերալ աշխարհակարգի անկմանը: Թրամփից շատ առաջ Ամերիկան ​​ավելի ու ավելի էր դարձել չտրամադրված՝ գործելու որպես կարգի երաշխավոր (Լիբիայում նախագահ Բարաք Օբաման խոստացավ, որ ԱՄՆ-ը «հետևից կառաջնորդի» [“lead from behind”]): Սրան գումարվում է Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիզմը, Չինաստանի կողմից «խաղաղ վերելքը» [“peaceful rise”] լքելն ու Եվրոպական Միության զբաղվածությունը սեփական գոյատևման հարցերով։

Բայց աշխարհի ամենամեծ դիվանագիտական ​​մարտահրավերներից շատերը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից մինչև Արևմտյան Սահարայի շուրջ վեճը, նախորդում են այս գործոններին: Նույնիսկ իր գագաթնակետի ընթացքում լիբերալ դիվանագիտությունը չէր կարող դրանք լուծել, ոչ նվազագույնը, որովհետև այն չափազանց հաճախ վերաբերում էր պետական կառավարմանը՝ որպես արտահայտիչ արվեստի՝ անընդհատ փոփոխվող իրականությունից կտրված:

Դիտարկեք Արեւմտյան Սահարայի շուրջ կռիվը՝ Աֆրիկայի ամենաերկարաձգված տարածքային վեճը: 1975-ին, երբ Իսպանիան պատրաստ էր զիջել տարածքի վերահսկողությունը, Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Մարոկկոյի հայցը դրա վերաբերյալ ու որոշեց, որ տեղի ժողովրդին՝ սահրավիներին, ինքնորոշման իրավունք էր տրված: Բայց Մարոկկոն արագորեն ներխուժեց ու բռնակցեց տարածքը:
Այդ ժամանակվանից իրավիճակը կտրուկ կերպով փոխվել է: Արևմտյան Սահարան աշխարհի ամենասակավ բնակեցված տարածքներից մեկն է, 1975-ին՝ ընդամենը 70,000 բնակիչ, իսկ այսօր գուցե 550,000 բնակիչ է ապրում Իսպանիայի կեսի չափ տարածքում: Բնակչության երկու երրորդը մարոկկացիներ են, շատերն այնտեղ են տեղափոխվել անեքսիայից հետո:

Այս համածիրում Արևմտյան Սահարայի ինքնորոշման համար գործը կասկածելի է: Ավելի իրատեսական մոտեցում, որն արտացոլում է իրողությունը գետնի վրա, Արևմտյան Սահարայի ինքնավարություն շնորհումն է Մարոկկոյի Թագավորության ներսում` հենց Թրամփի հավանությանն արժանացած ծրագիրը: (2013-ին Օբաման սատարեց նույն մոտեցումը Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ Զ-ի հետ համատեղ հայտարարության մեջ):

Գրավյալ [Օկուպացված] տարածքի քաղաքական վերահսկողության ապահովումը՝ նրա ժողովրդագրությունը փոխելով, նոր բան չէ: Մոտ 600,000 իսրայելցի այժմ ապրում է Արևմտյան ափում [Հորդանան գետի արևմտյան ափ]՝ 2,750,000 պաղեստինցու կողքին: Իրանը վերաբնակեցրել է Սիրիայի հսկայական տարածքները շիա մահմեդականներով: Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժումից գրեթե 46 տարի անց մայրցամաքային Թուրքիայից վերաբնակիչները կազմում են տարածքի բնակչության մոտ կեսը:
Նման պահվածքը երբևէ չպետք է հավանության արժանանա։ Բայց ձեւացնելը, թե դա տեղի չի ունենում, նույնպես չի օգնի: Երբ դերակատարները դիվանագիտական անորոշության ձգձգված դրության մեջ են, ուժի ընթացիկ հավասարակշռության կամ հակամարտության տևողության նկատմամբ անտարբերությունը հավերժացնում է ավելի ուժեղ կողմին առավելություն տալու կատարված փաստը [a fait accompli]: Սա նույնքան ճիշտ է Մարոկկո-Արևմտյան Սահարա վեճի վերաբերյալ, որքան իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, որտեղ երկու պետության խաբուսիկ հարացույցով [the deceptive two-state paradigm] հրապուրանքը խաղաղությունն ընդհանուր է դարձրել, բայց անհնարին։

Փաստացի, երբ արաբական պետությունները մերժել են Իսրայելի հետ գործարքները, նրանք սովորաբար ավելի քչով են ավարտել։ Պաղեստինցիները դա արեցին առնվազն երկու հանգամանքներում: Նույն իրավիճակում Սիրիան ավելի վատ է, երբ 2000-ին մերժեց Իսրայելի՝ Գոլանի բարձունքները վերադարձնելու առաջարկը։ 2019-ին Թրամփի վարչակազմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի գերիշխանությունը [sovereignty]:

Չնայած Թրամփի քայլը միջազգային օրենսդրության համաձայն անարդարանալի էր (նույնիսկ եթե մեկը հավատում է, որ 1967-ին Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելն արդարացված էր իր ուժի գործադրմամբ), հերքելի չէ, որ ազատական դիվանագիտության երկարաձգված ձախողումը դա հնարավոր դարձրեց: Եվ դա միակողմանի բռնակցումների ավելի մեծ օրինակի մի մասն է:

Օրինակ՝ վերջերս Լեռնային Ղարաբաղի անկլավի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների վաղեմության հակամարտության ժայթքումն ավարտվեց ռուսաստանյան միջնորդությամբ կնքված գործարքով, որը լեգիտիմացրեց [օրինականացրեց «legitimized»] Ադրբեջանի կողմից տարածքի զգալի հատվածի բռնակցումը: Գործարքն իրականացնելու համար ուղարկվեցին ռուսական խաղաղապահ ուժեր: ՄԱԿ-ը որևէ տեղում չերևաց։

Թրամփը պատասխանելու շատ բան ունի՝ դիվանագիտորեն ​​և այլ կերպ: Բայց փաստն այն է, որ դիվանագիտական ​​նորմերը, որ նա անտեսեց, արդյունք չէին տալիս աշխարհի ամենաերկարատև հակամարտություններում: Եվ որքան էլ անշրջահայաց լինեին նրա գործողությունները, դրանք կարող էին լավ առաջընթաց բերել անլուծելի թվացող հակամարտություններին, մասնավորապես՝ արաբա-իսրայելական դարավոր հակամարտություններին:

Ամենից հետո, Թրամփի պատճառով Մարոկկոն, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սուդանը միացել են Եգիպտոսին ու Հորդանանին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում (Թրամփն Ինդոնեզիային առաջարկեց միլիարդավոր դոլարների օգնություն՝ նույնն անելու համար, բայց երկիրը մերժեց գործարքը)։ Թրամփը նաև խաղաղություն միջնորդեց Ծոցում [Պարսից ծոց] արաբական մրցակիցների միջև՝ փորձելով հակազդել Քաթարի՝ Իրանի և Թուրքիայի հետ խորացող հարաբերություններին:

Չնայած նախագահ Ջո Բայդենը ճիշտ է, երբ մերժում է Թրամփի թունավոր նախագահության շատ հայեցակետեր, նա լավ կաներ պաշտպաներ դրա մի քանի ձեռքբերումները: Բայց լիբերալ դիվանագիտության վերականգնման համար կենսականորեն կարևոր է վերակենդանացած անդրատլանտյան դաշինքը՝ շատ ավելի համերաշխ ԵՄ-ով, որը ձեռք է բերում ծանր ուժը, որի պակասն այժմ ունի»։